Թափանցիկ ու միանշանակ էր նաև Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը Ղարաբաղի հարցում. Իբրահիմ Ռայիսի
Աշխաբադում տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի հանդիպումը։
Այս մասին հայտնում է AZERTAC-ը։ Հանդիպմանը Իրանի նախագահը մասնավորապես նշել է.
«Ադրբեջանի Հանրապետության հետ մեր հարաբերությունները ոչ միայն հարևանների, այլ նաև մեր սրտերի հարաբերություններն են, երկու երկրների ժողովուրդների սրտերը միահամուռ բաբախում են։ Մենք ունենք պատմության և քաղաքակրթության միասնություն: Այս ամենը մեզ ավելի սերտորեն միավորում է։ Մենք երբեք չպետք է թույլ տանք, որ ուրիշները միջամտեն մեր հարաբերություններին: Մենք ինքներս պետք է լուծենք մեր հարցերը, պետք է միասին աշխատենք մեր հարաբերությունները զարգացնելու և փոխշահավետ համագործակցությունն էլ ավելի խորացնելու համար։ Մինչ այժմ փորձառությունը նույնպես հաստատում է, որ երբ մենք ինքներս ենք քննարկել մեր խնդիրները, դրանցից շատերի լուծումների ենք հասել և հաղթահարել առկա խոչընդոտները։ Ես կարող եմ ձեզ ճշգրիտ և վստահ ասել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն այն երկրներից է, որն առաջինն է ճանաչել և աջակցել Ադրբեջանի Հանրապետության անկախությունը:
Թափանցիկ ու միանշանակ էր նաև Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը Ղարաբաղի հարցում։ Իրանում բոլորի դիրքորոշումը՝ սկսած Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդից մինչև պետական կառույցների բոլոր պաշտոնյաները, այն էր, որ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չպետք է խախտվի, որ անհրաժեշտ է ապահովել հանրապետության տարածքային ամբողջականությունը։
Վստահ ենք, որ ԱՀ փոխվարչապետի և ԱՀ ԱԳ նախարարի իրանցի գործընկերների հետ բանակցությունները, քննարկումները ավելի կխորացնեն և կխթանեն մեր երկրների միջև հարաբերությունները, մեր կապերն էլ ավելի կամրապնդվեն»: