Ռուսաստանը շատ կարևոր դեր է խաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում ռուսական «Россия1» հեռուստաալիքի համար հարցազրույց է տվել.
Իր հայտարարության մեջ պետության ղեկավարը բարձր է գնահատել Սոչիում կայացած հանդիպումը։
«Ռուսաստանը շատ կարևոր դեր է խաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում: Եվ հանդիպման ավարտին ընդունված համատեղ հայտարարությունը պարզապես խոսում է դրա մասին. թեմաներ, որոնք Ադրբեջանը բազմիցս առաջ է քաշել, և Ռուսաստանը միշտ աջակցել է: Այսօրվա հանդիպումը նույնպես շատ կարևոր է»,- ասել է նա։