Տղամարդը սպառնում է իրեն ցած նետել «Հաղթանակ» կամրջից
Արդեն մեկ ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբն ու փրկարար հոգեբանները գտնվում են «Հաղթանակ» կամրջի վրա: Այնտեղ են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի և գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մոտ 30 տարեկան տղամարդը 1 ժամ առաջ անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել: Պարեկները, փրկարարներն ու փրկարար-հոգեբանները այս պահին բանակցում են նրա հետ, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին, և խնդրում ու հորդորում են, որ նա վտանգավոր եզրագծից ետ վերադառնա: Տեղում են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: