Այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը պաշտպանական ու դիվանագիտական համակարգերի արագ վերականգնումն ու թշնամուց նախաձեռնությունը վերցնելն է. Հասրաթյան
Մեր ժողովրդի համար այս ծանրագույն իրավիճակից դուրս գալու միակ ելքը սեփական պաշտպանական ու դիվանագիտական համակարգերի արագ վերականգնումն ու վստահ քայլերով լկտիացած թշնամուց նախաձեռնությունը վերցնելն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։
«Իսկ դա կարող է անել միայն ու միայն այն առաջնորդը, ով հաղթել է պատերազմում ու երբևէ չի պարտվել բանակցությունների սեղանի շուրջ... Մյուս բոլոր դեպքերում, ներսի դատարկությունը լցնելու համար, ստիպված ենք լինելու հուսահատ նայել դեպի դուրս...
Իսկ դրսում, ինչպես միշտ, լսում և հարգում են կամային հզոր որակներ ու արժանապատվություն ունեցող առաջնորդներին, բայց՝ ոչ երբեք ճարպիկ ու կամազուրկ կատարածուներին...»,-գրել է Հասրաթյանը։