Հայկակ Արշամյանի թեկնածությունը հաստատվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում
Այսօր տեղի ունեցավ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը, որի ընթացքում հաստատվեց 2020թ. ֆինանսական և ծրագրային հաշվետվությունները, 2021 թվականի բյուջեն, ինչպես նաև քննարկվեցին Հիմնադրամի հետագա անելիքները։ Այս մասին հայտնում են Հայաստան համահայկական հիմնադրամից:
Խորհուրդը որոշում կայացրեց նոյեմբերի 27-ից հաստատել Հայկակ Արշամյանին գործադիր տնօրենի պաշտոնում երեք տարի ժամկետով։