Հետո հարցնում են` ինչու է այդ ժողովուրդն իրեն համարում ձախողակ, պարտվածի սինդրոմով. Սամսոնյան
ԼՀԿ-ական նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կործանեց
Հանձնեց
Տվեց
Լքեց
Թողեց
Թալանեց
Կերավ
Դավաճանեց
Ուրացավ
Փչացրեց
Սպանեց
Ջարդեց
Խեղդեց
Ավիրեց
Քանդեց
Կուլ տվեց
Ծամեց
Թրատեց
Խողխողեց
Մորթեց
«Առանց նեգատիվի ոչ մի քաղաքականություն» կարգախոսով:
Մի ամբողջ ժողովուրդ այս բառերով քնում և արթնանում է:
Հետո հարցնում են` ինչու է այդ ժողովուրդն իրեն համարում ձախողակ, պարտվածի սինդրոմով, ագրեսիվ ու անորոշ ապագայով»։