Թե ինչով պետք է զբաղվի գոյություն չունեցող Մշակույթի նախարարությունն առաջին հերթին․ Վահագ Ռաշ
Ուզում ե՞ք մեր ազգը պահպանվի, զարգանա ու ունենանք գիտակից ու կրթված հասարակություն։ Ուրեմն սկսեք մանկապարտեզից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգիչ, երգահան Վահագ Ռաշը։
«Այդ ուղղությամբ քայլերից մեկը պետք է լինի այն, որ մատաղ սերնդին ուսուցանվի շատ կարևոր մի առարկա` հայկական երգն ու պարը: Ծրագրի մեջ պետք է այն ընդգրկել մինչև վերջին դասարան։
Մենք մեղադրում ենք երիտասարդությանը օտարամոլության մեջ: Իսկ որտեղի՞ց պետք է գա երեխաների ու երիտասարդների սերը ազգային արժեքների նկատմամբ ... Ուղղակի հարց տվեք Ձեզ․..
Հասարակության մեծ մասի կարծիքով հայ երգը, պարը վատն է, անհետաքրքիր ու լսելու կամ պարելու բան չէ, լեզգինկա կարելի է պարել, անհամ ռաբիսի տակ տարօրինակ շարժումներ անել` անունը դնել հայկական, արտասահմանյան տարբեր երգերի տակ կոտրտվել, բայց երբեք հայկական պարերից մի շարժում գոնե չիմանալ ... նույնը երգերի մասին մասին կասեմ ... սա ի՞նչ է, եթե ոչ ինքնաոչնչացում։
Գիտեք, բայց չենք կարող մեղադրել։
Դա նույնն է, ոնց որ չինական կերակուր դնեն մարդու դիմաց ու ասեն կեր, համեղ է... բայց դա նրա քիմքի համար չէ, անսովոր է ... մինչև մի քանի անգամ չուտես այդ կերակուրը, հասկանաս դրա համը, չես կարող գնահատել առավել ևս սիրել.. պետք է մանկուց այդ դաստիարակությունը մտցվի...
Այ թե ինչով պետք է զբաղվի գոյություն չունեցող մշակույթի նախարարությունը առաջին հերթին․..
Թե՞ մեզ մշակույթ պետք չէ․..»,- գրել է Վահագ Ռաշը։