Թուրքիայի նախագահ Էրդողանը մեկնել է Թուրքմենստան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը՝ նոյեմբերի 27-ին, պաշտոնական այցով մեկնել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ, որտեղ կմասնակցի Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների 15-րդ գագաթնաժողովին, հայտնում է Anadolu գործակալությունը։
Հաղորդվում է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկօրյա այցը տեղի կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրավերով։
Այցի ընթացքում Թուրքիայի և Թուրքմենստանի նախագահները կքննարկեն երկու երկրների հարաբերությունները, ինչպես նաև կքննարկեն երկկողմ համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները։