Դրանց շրջանցումը անխուսափելիորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության. Ռոբերտ Հայրապետյանը` Սոչիում ստորագրված հայտարարության մասին
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն արձագանքել է երեկ Սոչիում եռակողմ հանդիպման արդյունքում ստորագրված հայտարարությանը:
Նա իր էջում գրել է.
«Ստորագրված հայտարարության 4-րդ պարբերության մեջ ասվում է.
«Պայմանավորվեցինք ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ»:
Թե դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ միջազգային պայմանագիրը, թե միջանցք տրամադրող պայմանագիրը իրենց բնույթով աներկբա քաղաքական բնույթի միջազգային պայմանագրեր են, որոնց վավերացման գործընթացի համար պարտադիր է սահմանադրական գործընթացների պահպանումը:
Դրանց շրջանցումը ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է, որը անխուսափելիորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության»։