Ողբերգական ավտովթար՝ Մեքսիկայում. զոհվել է 21 մարդ
Մեխիկոյում ուրբաթ օրը ավտոբուսի վթարի հետևանքով երկու վիրավորներ մահացել են հիվանդանոցում։ Այս մասին հայտնել է Televisa հեռուստաալիքը։ Այսպիսով, ավտովթարի զոհերի ընդհանուր թիվը հասել է 21-ի, իսկ հիվանդանոցներում շրունակում է մնալ 27 մարդ։
Հիշեցնենք, որ ուխտավորների ավտոբուսը Հոկիսինգոյի շրջանում մխրճվել է բնակելի շենքի մեջ։
Նախնական տվյալներով վթարի պատճառը եղել է մեքենայի արգելակման համակարգի խափանումը։