Կորոնավարակակիրների թվով ԱՄՆ-ն աշխարհում շարունակում է մնալ առաջատարը
Նոյեմբերի 27-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը (COVID-19) հասել է 260 908 938-ի։
Առցանց վիճակագրության համաձայն՝ օրական աճը կազմել է 597 696։
Համաճարակի ողջ ընթացքում մահացել է 5,206,804 մարդ, ապաքինվել է 235,698,752 մարդ։
Վարակվածների թվով առաջատարը ԱՄՆ-ն է (49,050,917), 2-րդ տեղում՝ Հնդկաստանը (34,563,749), 3-րդը՝ Բրազիլիան (22,067,630), որին հաջորդում են Մեծ Բրիտանիան (10,070,841) և Ռուսաստանը (9,502,879):