ԱՄՆ-ի առևտրի տներից մեկում կրակոցներ են հնչել
Հյուսիսային Կարոլինայի ոստիկանությունը առևտրի կենտրոններից մեկում կրակոցների մասին հաղորդում է ստացել։ Այս մասին հաղորդում է Ria.ru-ն։
Տեղական WRAL պորտալը հաղորդում է, որ կրակոցներն արձակել է մեկ մարդ։
Ականատեսների տվյալներով՝ կրակոցների մասին տեղեկություններից հետո առևտրի կենտրոնը տարհանվել է և փակվել մինչև օրվա վերջ։
Ենթադրյալ կրակողի և միջադեպի հնարավոր պատճառների մասին դեռ տվյալներ չկան։