Բայդենը խոստացել է զրուցել Պուտինի և Զելենսկու հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ օրը հայտարարել է, որ «ամենայն հավանականությամբ» շուտով կզրուցի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ամենայն հավանականությամբ»,-նա պատասխանել է Մասաչուսեթս նահանգում լրագրողների համապատասխան հարցին, որտեղ նա և իր ընտանիքն անցկացնում են արձակուրդային հանգստյան օրերը: