Դոնբասում հրետակոծության հետևանքով ուկրաինացի զինվորական է մահացել
Նախօրեին Ուկրաինայի արևելքում գտնվող Մարինկա և Նովոմիխայլովկա գյուղերի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտում է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում է Корреспондент-ը։ Հաղորդվում է, որ հրետակոծության հետևանքով զոհվել է Ուկրաինայի զինված ուժերի զինվորական։
Ընդգծենք, որ վերջին շրջանում Դոնբասում իրավիճակն օրեցօր ավելի է լարվում։