Սա էլ եռակողմ նոր հայտարարությունը. Աղաբաբյան (փաստաթուղթ)
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սա էլ եռակողմ նոր հայտարարությունը։
•Ոչ մի խոսք Արցախի մասին։
•Ոչ մի խոսք Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի օկուպացիայի և անհապաղ դեօպուպացիայի անհրաժեշտության մասին։
•Ոչ մի հատուկ շեշտադրում մեր բոլոր գերիների պարտադիր վերադարձի մասին։
Ենթադրելի է, որ Ադրբեջանը շարունակելու է չկատարել 2020 նոյեմբերի 9֊ի հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները և ամեն գերու վերադարձի դիմաց շարունակելու է նոր զիջումներ պահանջել։
Ճանապարհների/միջանցքի հետ կապված իրական պայմանավորվածությունները թերևս պարզ կդառնան առաջիկայում։
Իսկ դե սահմանագծման֊սահմանազատման գործընթացում հնարավորինս մեր շահերից բխող արդյունք ստանալու համար նախևառաջ այդ գործընթացում «հայկական» կողմ պետք է լինի...»: