«Ինտերը» ցանկանում է գնել Լորենցո Ինսինյեին
«Ինտեր»-ը ցանկանում է ձեռք բերել «Նապոլի»-ի աստղ Լորենցո Ինսինյեին, հայտնում է Gazzetta dello Sport-ը:
30-ամյա խաղացողը մինչ օրս իր ողջ կարիերան անցկացրել է Նեապոլում, սակայն նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի հունիսին:
«Նապոլին» մինչ այժմ չի կարողացել համաձայնության գալ Ինսինյեի հետ նոր պայմանների շուրջ, և «Ինտեր»-ը պատրաստ կլինի իտալացուն հրավիրել իր թիմ, եթե մինչև ամառ Լորենցոն նոր պայմանագիր չստորագրի նեապոլյան ակումբի հետ։