Պեդրին կարող է տեղափոխվել «Բավարիա»
«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիին հետաքրքրում է Մյունխենի «Բավարիան», հայտնում է AS-ը:
18-ամյա խաղացողը վերջերս նոր պայմանագիր ստորագրեց «Կամպ Նոուում», սակայն Գերմանիայի չեմպիոնները պատրաստ կլինեն քառապատկել նրա աշխատավարձը, եթե նա տեղափոխվի «Ալիանց Արենա»:
Եթե «Բավարիան» պաշտոնական առաջարկ ներկայացնի Պեդրիի համար, ապա կատալոնական ակումբը հնարավոր է վաճառի ֆուտբոլիստին, քանի որ ունի պարտքեր։