«Նյուքասլը» կփորձի ամռանը թիմ հրավիրել Ակսել Վիտսելին
Ակսել Վիտսելը նրանցից մեկն է, ով գտնվում է «Նյուքասլի» տրանսֆերային ծրագրերում։ Այս մասին պնդում է Sport1-ը:
Բելգիայի հավաքականի կիսապաշտպանը հետաքրքրել է «Յուվենտուսին», քանի որ Դորտմունդի «Բորուսիայի» հետ նրա պայմանագիրն ավարտվում է մինչև 2022 թվականի ամռանը:
Դեռևս հստակ տեղեկություններ չկան, թե ի՞նչ պայմանագիր կառաջարկի Վիտսելին անգլիական ակումբը։