Փաշինյանն իր հետ ԶԼՄ ներկայացուցիչներ չի տարել. ովքեր են նրա հետ մեկնել Սոչի. ցանկ
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։
Նրա հետ Ռուսաստան են մեկնել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հրաչյա Թաշչյանը, ևս 10 պաշտոնյա և անվտանգության աշխատակիցներ:
Լրատվամիջոցների ներկայացուցիչներ չկան:
Հիշեցնենք, որ Սոչիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի եռակողմ հանդիպումը։
Տեղի է ունենալու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։