Տղամարդը փողոցում հարվածում և քաշքշում է մի կնոջ․ Ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում է ստացել (տեսանյութ)
Համացանցում այսօր՝ նոյեմբերի 10-ին, տեսանյութ է տարածվել, որում երեւում է, թե ինչպես է փողոցում մի տղամարդ հարվածներ հասցնում եւ քաշքշում մի կնոջ։ Տեսանյութում ականատեսների մեկնաբանությունից ենթադրվում է, որ նրանք ամուսիններ են։
NEWS.am-ի հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ Ոստիկանությունը դեպքի առթիվ հաղորդում է ստացել։ Այս պահին ուսումնասիրվում են դեպքի հանգամանքները։