Պուտինին նկարած Լվովի պատգամավորը խոստացել է վաճառել նկարը (Տեսանյութ)
«Եվրոպական համերաշխություն» խմբակցության Լվովի քաղաքային խորհրդի պատգամավոր Յուրի Գրինիվն ասել է, որ վաճառելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննադատության արժանացած նկարը, և գումարը կտա կամավորներին։
Ավելի վաղ ուկրաինական «24 ալիքը» տեսանյութ էր հրապարակել, որում պատգամավոր Գրինիվը նիստերի դահլիճում նկարել է Պուտինի դիմանկարը։
Գրինիվն իր Facebook-ում հրապարակել է նկարը և ասել, որ կցանկանար նկարը հանել աճուրդի, քանի որ այն գնել ցանկացողները շատ են։