Մենք առողջ բանակությամբ առաջնորդվող մարդիկ ենք... եկեղեցին ու պետությունը անջատ են գործում. Քերոբյան (տեսանյութ)
Ես հայ առաքելական եկեղեցու զավակ եմ և փորձում եմ լինել բարեպաշտ քրիստոնեա, բայց երբ խոսքը պետության ու կառավարության մասին է, գիտեք՝ եկեղեցին ու պետությունը անջատ են գործում:
Այս մասին Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկին՝ հ ոչ աշխատանքային պահպանել նաև հունվարի 5-ը և 7-ը:
«Իհարկե, հաշվի ենք առնում այն ցանկությունները, որոնք կան, բայց նաև պետք է զարմանք հայտնեմ, որ, օրինակ, նույն Մայր Աթոռը չի առաջարկել դեկտեմբրի 31-ը, հունվարի 1-ը չնշել, որովհետև բացարձակ եկեղեցական տոներ չեն»,-ասաց Քերոբյանը:
Նրա տրամաբանությամբ, եթե եկեղեցին ուզում է ազատ օրեր ավելացնի, ապա պետք է մտածի նաև մեկ այլ ազատ օր՝ աշխատանքայինով փոխարինելու մասին:
«Թող օգնի կառավարությանը: Մենք առողջ բանակությամբ առաջնորդվող մարդիկ ենք, մեր աշխատանքում փորձում ենք գտնել ճիշտ բալանսը»,-ասաց նախարարը:
Լրագրողի հարցին՝ այսինքն եկեղեցի՞ն է անառողջ, նախարարն արձագանքեց. «Ոչ։ Ասում եմ՝ երբ եկեղեցին առաջարկում է ավելացնել հանգստյան օրերի քանակը, իսկ 31, 1 որևէ հոգևոր նշանակություն չունեն»,-ասաց Քերոբյանը:
Նա նկատեց, որ օրինակ իրեն հանգստան օրեր պետք չեն ու աշխատում է ամեն օր:
Մանրամասները՝ տեսանյութում