Նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը երկու ամսով կալանավորվեց
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Ջանիբեկ Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը․ դատարանը բավարարեց միջնորդությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Հայրապետյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելու կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելու կասկածանքով։
Միջնորդություն էր ներկայացվել Հայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին։