Ինչպես են ձիերն արածում Տատիկ-պապիկի հուշարձանի տարածքում (ֆոտո)
Ստեփանակերտի քաղաքապետարան, եթե դուք գտնում եք, որ սա նորմալ երևույթ է, ու այս երամակը այսպես անարգել պիտի արածի հուշարձանների ծաղիկները, գազոնների կանաչը, թրքեն մայթերին, մի խոսքով, եթե այսքանը նորմալ է ըստ ձեզ, ապա ճիշտ կանեք, որ մի չոբանի հաստիք բացեք․.. Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Բելլա Լալայանը։
«Եթե այս երևույթը նորմալ է, ապա չոբանից բացի մի վերակացու էլ գերեզմանների մոտ դրեք, որ սրանց գերեզմաններից քշի, որովհետև, այս կենդանին չգիտի, որ մահացածների հիշատակի ծաղիկները արոճ անելու համար չեն.. ու գերեզմանքարերի վրա թրքելը պղծություն է․․․
Ասեմ, որ ըստ տրամաբանության, ստացվում է, որ եթե ես իմ մեքենայով գամ կանգնեմ էս ծաղկանոցում ու ծաղիկները վնասեմ՝ ինձ չեք տուգանելու ..
Ի դեպ, ես կարծում էի , որ այս ձիերը պատերազմի արդյունքում են հայտնվել Ստեփանակերտում, սակայն, ըստ իմ տեղեկության, սրանք վերջին երեք տարին արածում էին Ստեփանակերտի արվարձաններում։ Ըստ երևույթին, պատերազմից հետո տերը որոշել է, որ պետություն չկա, այսինքն, նաև մայրաքաղաք չկա, դրա համար ձիերին սարերից իջեցրել է քաղաք-արոտավայր․․․
Էդքան անտարբեր մի եղեք․ Տատիկ-պապիկի մոտ էլ մի նով սարքեք, հայվանը քնելուց առաջ ջուր խմի...»։