Հռոմի պապը Մեսսիի ինքնագրով մարզաշապիկ է ստացել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհակալություն է հայտնել ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին փարիզյան թիմի՝ ֆուտբոլիստի ինքնագրով մարզաշապիկի համար։
«Մեծ սիրով» մակագրությամբ շապիկը Ֆրանցիսկոսին է նվիրել պաշտոնական այցով Վատիկան եկած Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը։
«Եղբայր, շնորհակալ եմ ինձ ուղարկած մարզաշապիկի համար, նվիրումիդ ու պարզությանդ համար, շնորհակալ եմ համառության համար, մնա նույնը, Աստված պահապան քեզ, դու միշտ կարող ես ինձ վրա հույս դնել, ուրախ եմ, որ մեծամիտ չես»,-ասել է պապը Մեսսիին։