Ստեփանակերտում ընթանում են բնակարանաշինական աշխատանքներ (տեսանյութ)
Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ և կից գրել.
Հարգելի ՛ հայրենակիցներ
Աշխատանքային հերթական այցով Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում և Ասկերանի շրջանի մի շարք համայնքներում էի։
Օրակարգում տեղահանված մեր քաղաքացիների համար ընթացող բնակարանաշինական աշխատանքներն էին, ճանապարհաշինությունը և մայրաքաղաքը խմելու ջրի անհրաժեշտ ծավալով ապահովելու հավակնոտ ու հրատապ ծրագիրը։