«Պատվաստմանը խանգարող բժիշկներին պետք է լռեցնել». Թորոսյանը իր աղջկան պապիլոմա վիրուսի դեմ էլ կպատվաստի (տեսանյութ)
Առողջապահության նախկին նախարար, այժմ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը համամիտ չէ այն մտքի հետ, թե Մարդու պապիլոմա վիրուսի (ՄՊՎ) կանխարգելող գարդասիլ պատվաստանյութով պատվաստումները չհաջողեցին:
«Ո՞վ ասաց՝ չհաջողեցին, հիմա էլ դեռ մարդիկ գնում և պատվաստվում են պապիլոմայի դեմ»,-ասաց նա «Ազшտությшն» ֆեյսբուքյшն եթերում իրեն ուղղված հարցին:
Ավելին, նա խոստացավ իր աղջկան պատվաստել պապիլոմա վիրուսի դեմ, երբ նա դառնա15 տարեկան:
Հիշեցնենք, որ նույն եթերի ժամանակ, Թորոսյանը խոստացել էր պատվաստել իր 12 տարեկան աղջկան՝ կորոնավիրոսի դեմ:
Լրագրողը հետաքրքրվեց, թե նախարար եղած ժամանակ վերջինս փորձե՞լ է զրուցել այն բժիշկների հետ, ովքեր պատվաստման հետ կապված հակաքարոզչություն են իրականցնում:
Թորոսյանը նկատեց, որ փորձել է խոսել այդ բժիշկների հետ ու նրանց բերել «գիտության դաշտ»:
Լրագրողի զարմացած հարցեց. «Ո՞ւմ, բժիշկնեի՞ն պետք է բերել գիտության դաշտ բերեք, բժիշկը գիտության դաշտում չէ՞»:
«Դե նրանք նեղ մասնագիտական գիտելիքներ ունեն, փորձել ենք ընդհանուր տեղեկատվական դաշտ ստեղծել»,-փորձեց իրեն ուղղել Թորոսյանը: Թեև իր խոսքում նա կրկին սայթաքեց՝ ասելով, թե եթե չի հաջողվում բժիշկներին համոզել՝ պետք է լռեցնել նրանց.
«Օրինակ ատեստավորումից զրկել և այլն»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում