Պուտինը, Փաշինյանը և Ալիևը հնարավոր է հանդիպեն նոյեմբերի առաջին տասնօրյակում. նախատեսվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում նոյեմբերի առաջին տասնօրյակում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իր աղբյուրին:
Գործակալությանը տեղեկություն փոխանցողի խոսքով՝ բանակցությունների շրջանակներում քաղաքական գործիչները նախատեսում են եռակողմ հայտարարությունների ստորագրում։