Զաքիր Հասանովը ներկա է գտնվել Լաչինում անցկացվող Ադրբեջանի հերթական զորավարժությանը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հետևել է Ադրբեջանի Լաչինի շրջանում անցկացված հրամանատարաշտաբային զորավարժություններին: Ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Զ.Հասանովն այցելել է ցամաքային զորքերի զորավարժությունների շտաբ և ստուգել աշխատանքների կազմակերպումը, հրամանատարների և շտաբի սպաների զեկույցները լսել քարտեզի և տեղանքի վրա գործողությունների կազմակերպման վերաբերյալ ։
Բարդ տեղանքով լեռնային և անտառապատ տարածքներում անցկացվող զորավարժությունների հիմնական շեշտը դրված է հրամանատարների և համապատասխան պաշտոնյաների գիտելիքների մակարդակի, ինչպես նաև կառավարման հմտությունների և օպերատիվ որոշումներ կայացնելու վրա:
Ընդգծենք, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը շարունակում է ամեն ամիս զորավարժություններ անցկացնել։