Նիկոլանման պեշկաները կգնան իրանց դարակները, ԿԳԲ-ի գործակալները կարդարացնեն իրենց մանկլավիկներին, մենք էլ կուտը կուտենք. Հարությունյան
Երկրում տիրող իրավիճակը փորձել է կարճ ներկայացնել ակտիվիստ Արտակ Հարությունյանը: Նա հիշեցրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը՝ կապված Նիկոլ Փաշինյանի ու երկրում ստեղծված վիճակի լուծման հետ:
Արտակ Հարությունյանը մասնավորապես գրել է.
«Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց, որ նախկին նախագահները իրենց ուժերը միավորեն, բայց իրենք իրենց քաղաքականությունից դուրս դնելով, որ չեզոքացնեն Նիկոլին։ Հանրության ստվար հատված Լևոնին անվանեց հակապետական ու հակաժողովրդավարական՝ ենթարկվելով մեդիամանիպուլյացիաներին։
Արդյունքում.
1. Քոչարյանը առաջին անգամ ստացավ մեծ թվով քվե, քաղաքական դաշտում ամրապնդվեց,
2. Սերժ Սարգսյանը մտավ խորհրդարան, վերջին ՏԻՄ ընտրություններում ցույց տվեց իր ուժը,
3. Կարճ ժամանակ անց Նիկոլը իր ռադը կքաշի, վերում նշված ու այլ պատճառներով, երկիրը նորից շրջադարձ կկատարի դեպի ռոբի ու սերժի իշխանություն։
Սա՛ ա։
Հա՛, խաղաղության ու ողջախոհության կուսակցությունը նորից պարտվեց։
Նիկոլանման պեշկաները կգնան իրանց դարակները։ Արդյունքում ունենք կորսված Արցախ, ինքնիշխանության լրջագույն խնդիր։
ԿԳԲ-ի գործակալները մեզ կներշնչեն, որ մեղավորը Լևոնն ու Վանոն էին։ Որ անկախական շարժումը իրանք էին բեմականացրել։ Կարդարացնեն իրենց մանկլավիկներ Սերժին, Ռոբին, Նիկոլին։ Սա ա։
Մենք էլ... կուտը կուտենք»»։