Չինաստանի քիմիական գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր և վիրավորներ
Չինաստանի հյուսիսային մասում գտնվող քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս մարդ է զոհվել, երեքը վիրավորվել են: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ Ալաշան նամագում գտնվող «Bain Aobao» արդյունաբերական պարկի «Zhonggao Chemical» գործարանում։
Հրդեհը մարվել է, բոլոր տուժածներին ցուցաբերվել է բուժօգնություն, մեկի վիճակը ծանր է, երկուսը ստացել են թեթեւ վնասվածքներ։