Եթե իշխանությունն ընդուներ Պուտինի առաջարկն ու կանգնեցներ պատերազմը, մոտ 2500-ով քիչ զոհ կունենայինք. Տիգրան Աբրահամյան
2020թ. տավուշյան հայտնի իրադարձություններից հետո՝ առնվազն օգոստոսի կեսերից, արդեն ակնհայտ էր, որ Թուրքիան ու Ադրբեջանը ռազմական գործողություններ են ծրագրում, դրա մասին հայաստանյան, ռուսաստանյան ու ադրբեջանական մամուլը, թելեգրամյան ալիքներն էին խոսում, ակնհայտ էր, որ մոբիլիզացիոն խոշոր գործընթաց կա: Նման կարծիք «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Արցախյան 44-օրյա պատերազմին պետական համակարգի պատրաստ չլինելուն, պատերազմի ընթացքում թույլ տրված սխալներին ու մեծ կորուստների պատճառներին: