«Եթե նոյեմբերի 7-ին թուրքերի հաջողություններն այսքանն էին, ապա այս պատկերն ունեցող ուժը 2 օրում ո՞նց կարողացավ «գրավել» Շուշին, ա՛յ հայվաններ». Արամ Գևորգյանը քարտեզ է հրապարակել
Լրագրող Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սա Շուշիի վերաբերյալ երեկվա գրածիս լրացումն է։ Այս քարտեզը թուրքերը հրապարակել են նոյեմբերի 7-ին։ Ես մի քիչ սխալների ուղղում եմ արել դրանց քերականության մեջ։ Այստեղ կապույտով տեսնում ենք հայերի դեմ «8 երկրի աջակցությամբ» կռվող «երկրի» հաջողությունները պատերազմի 42-րդ օրը։
Ու սա դեռ մի բան էլ իրենք ճոխացրած են ներկայացրել: Մռավն իրենք չէին գրավել, 1-2 դիրք է եղել հաջողությունները, բայց այս քարտեզում նշել են։ Հյուսիսում գրավել էին Թալիշը, Մադաղիսն ու Արեգասարը, ու այլևս չեն կարողացել կամ չեն ուզել առաջ գալ։
Ու 42 օրում աշխարհի զենքերը Արցախի վրա թափելուց հետո թուրքի գրանցած հաջողությունը սա էր։ Սա ստիպեց օկուպանտին վազելով փաստաթուղթ ստորագրի, որովհետև իրենց հաշվարկները սխալ դուրս եկան, որովհետև կազմակերպված նահանջների դեպքում անգամ հայերը հեշտությամբ չէին զիջում դիրքերը։
Եթե նոյեմբերի 7-ին թուրքերի հաջողություններն այսքանն էին, ապա այս պատկերն ունեցող ուժը 2 օրում ո՞նց կարողացավ «գրավել» Շուշին, ա՛յ հայվաններ»: