Հնդկաստանում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 54-ի
Առնվազն 54 մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսում՝ Ուտարախանդ նահանգում, և հինգը անհետ կորել են հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով, հայտնում է կառավարության արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնը:
Հորդառատ անձրևները, որոնք հարվածել են նահանգին, հանգեցրել են սողանքների և ջրհեղեղների՝ ընդհատելով կապերը մի շարք բնակավայրերի հետ, մասնավորապես՝ Նաինիտալ առողջարանային քաղաքի, ինչպես նաև Հիմալայների նախալեռներում գտնվող Կալադունգի, Հալդվանի և Բհավալի քաղաքների հետ:
Հնդիկ օդերևութաբանները նախազգուշացրել են առաջիկա մի քանի օրերի հորդառատ անձրևների մասին և խորհուրդ են տվել բնակիչներին անվտանգության նկատառումներից ելնել չլքել իրենց տները: