Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում
Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:
ՖԻՖԱ-ն հրապարակել է նոր դասակարգման աղյուսակը, որտեղ մեր ազգային ընտրանին 89-րդն է: Կապառոսի գլխավորած հավաքականն ունի 1257 միավոր:
Դասակարգման աղյուսակի առաջատարը Բելգիան: Երկրորդ տեղում Բրազիլիայի ընտրանին է, իսկ լավագույնների եռյակը եզրափակում է Ֆրանսիան:
Լավագույն տասնյակում են նաև Իտալիան, Անգլիան, Արգենտինան, Իսպանիան, Պորտուգալիան, Մեքսիկան և Դանիան:
1․ Բելգիա 1832
2․ Բրազիլիա 1820
3․ Ֆրանսիա 1799
4․ Իտալիա 1750
5․ Անգլիա 1750
6․ Արգենտինա 1738
7․ Իսպանիա 1687
8․ Պորտուգալիա 1681
9․ Մեքսիկա 1672
10․ Դանիա 1668
....
89. Հայաստան 1257