Ուսուցիչներին ատեստավորողները «ովքեր չեն...» համակարգն է. Վահրամ Դումանյանն արձագանքեց դատախազի հարցին (VIDEO)
Այսօր` հոկտեմբերի 21֊ին կառավարության հերթական նիստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հետաքրքրվեց ԿԳՄՍ նախարարից, թե ովքեր են ատեստավորել ուսուցիչներին և արդյոք դժգոհություններ չկան։
Նախարար Վահրամ Դումանյանը, որը մինչ այդ պարզաբանեց, թե քանի ուսուցչի աշխատավարձ կբարձրանա և որքանով, դատախազի հարցին արձագամքեց, որ ատեստավորում է համակարգը։
«Ովքեր չեն... համակարգ է ատեստավորում ուսուցիչներին»,- ասաց նա և հավելեց, որ դժգոհություններ կան կապված և՛ հարցերի քանակի, և դժվարության ու ժամանակի մեջ չտեղավորվելու հետ։
Նա վստահեցրեց, որ այդ բոլոր դժգոհությունները նկատի կունենան` հաջորդ ատեստավորման ժամանակ։
Մանրամասները` տեսանյութում