Մեծ թվով ոստիկանների ուղեկցությամբ քաղաքապետարանի աշխատողները քանդում են ապօրինի շինությունը (տեսանյութ)
Հոկտեմբերի 20-ին Երևանի քաղաքապետարանը շարունակել է ինքնակամ կառույցների ապամոնտաժումը՝ այս անգամ Նոր Նորք վարչական շրջանում: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութին կից ասված է Երևանի քաղաքապետարանի հայտարարության մեջ։
«Եվս մեկ անգամ կոչ ենք անում Երևանի բնակիչներին զերծ մնալ ապօրինություններից»,-ասված է քաղաքապետարանի հայտարարությունում։
Նշենք, որ ինչպես երևում է տեսանյութում, ապօրինի շինության քանդման աշխատանքներն ընթանում են մեծ թվով ոստիկանների ուղեկցությամբ, քանի որ շատ հաճախ ապօրինի շենք-շինություններն ապամոնտաժելիս վիճաբանություն ու քաշքշուկ է ստեղծվում։