Տիգրան Կարապետյանը վերակենդանացման բաժանմունքում է. վիճակը կայուն ծանր է
Երեկ` հոկտեմբերի 20֊ի երեկոյան հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանին տեղափոխել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Newspress.am-ի տեղեկություններով, նա իրեն թույլ է զգացել և հարազատներն անմիջապես Շտապօգնություն են կանչել:
Մինչ ինքնազգացողության վատթարացումը, Տիգրան Կարապետյանը, մեր տեղեկություններով, հիվանդացել է կորոնավիրուսով, սակայն, ինչպես տեղեկացանք, նա ավելի հեշտ է տարել ու հաղթահարել էր հիվանդությունը։
Մեկ շաբաթ անց իրեն սկսել է շատ վատ զգալ, վիճակը կտրուկ ծանրացել է:
Տիգրան Կարապետյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակն այս պահին կայուն ծանր է. «Ասացին դինամիկան նույնն է»,֊մեզ հետ զրույցում ասաց նրա մերձավորներին մեկը։