Ալիեւ. Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք հասնում ենք մեր ուզածին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեկնաբանել է Մոսկվայում նախատեսված հաղորդակցության ապաշրջափակման հարցերով խմբի հանդիպումը:
«Այսօր Մոսկվայում հերթական անգամ կհանդիպեն Ադրբեջանի, Ռուսաստանի, Հայաստանի փոխվարչապետները, եւ այնտեղ մեր դիրքորոշումը եւս մեկ անգամ կհնչի: Այսպիսով, Զանգելանում կստեղծվի լոգիստիկ եւ տրանսպորտային ժամանակակից կենտրոն՝ ներառյալ բեռնատար եւ մարդատար ինքնաթիռների թռիչքները, երկաթուղային հանգույցի եւ ավտոճանապարհների կառուցումը»,- ասել է նա Զանգելանում գտնվելու ընթացքում, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հոկտեմբերի 20-ի երեկոյան Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներից կազմված եռակողմ հանձնաժողովի շրջանակներում սկսվել է բանակցությունների նոր փուլ:
Ալիեւը նաեւ նշել է, որ այժմ Զանգելանում կառուցվում է երկաթուղի, ինչպես նաեւ Հորադիզ-Աղբանդ մայրուղին: «Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք հասնում ենք մեր ուզածին»,- ընդգծել է նախագահը:
«Դուք գիտեք, որ խորհրդային տարիներին Կովսականում օդանավակայան չկար: Բայց այժմ լինելու է ոչ թե ուղղակի օդանավակայան, այլ միջազգային օդանավակայան, և Կովսականը կդառնա մեր երկրի տրանսպորտային լոգիստիկայի կենտրոնը»,- այս մասին օկուպացված Կովսականում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա նաև ասել է. «Այստեղից անցնում է Զանգեզուրի միջանցքը, կառուցվում է երկաթուղի, կառուցվում է Հորադիզ-Աղբենդ մայրուղին: Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք հասնում ենք մեր ուզածին»:
Ալիևը նաև մեղադրել է հայ ժողովրդին «արտասահմանյան ընկերությունների հետ անօրինական կերպով Վեժնալի ոսկու հանքավայրը շահագործելու» մեջ: «Սկսվել է այդ օտարերկրյա ընկերություններին պատասխանատվության ենթարկելու գործընթացը»,- նշել է նա: