ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել վանաձորցիների հետ (տեսանյութ)
Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան
«Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապելՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե ԳրիգորյանՄիզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. փաստաբան«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տրանսպորտային միջոցների համար նախատեսված անցագրային կետում հայտնաբերել են մարիխուանաՌուսաստանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմՍամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-իցՄեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. Էդմոն Մարուքյան
Ձեզ թվում ա` ես արժանապատվություն չունե՞մ. Փաշինյանը խոսել է հարգանքը, բարի համբավը, հիշատակը զոհաբերելու մասին (տեսանյութ)
Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
ԱՄՆ-ը և 48 այլ երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրաՓաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահմանազատման գործընթացը խախտում է մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը. «Թաթոյան» հիմնադրամԱյժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»Պիտի ասել՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է՝ առևտուր կանենք․ Փաշինյանը՝ տավուշցիներինՓաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջՃապոնիայում գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է ութ մարդՔաշքշուկի, հրմշտոցի հետևանքով ակցիայի վայրում գտնվող քաղաքացիներից մեկի ոտքի պրոթեզը դուրս եկավ«Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան (տեսանյութ)Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինՔաղաքացիները փակեցին Աբովյան փողոցը․ ՈւՂԻՂԻնքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»Կառավարության 2024 թվականի ապրիլի 18–ի հերթական նիստը՝ ուղիղ միացմամբՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱռողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՈ՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում. «Ժողովուրդ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԽաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ տնային կալանք և գրավ է կիրառվել
«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Սամվել Վարդանյանի գործով նիստն ավարտվեց, պաշտպաններն առաջարկել են 10 մլն գրավ և տնային կալանք (տեսանյութ) ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքվեարկի կազմակերպությանը Պաղեստինի անդամակցության վերաբերյալՍի Ցզինպինը Արևմուտքին կոչ է արել Ռուսաստանին հրավիրել Շվեյցարիայում կայանալիք գագաթնաժողովին Փաշինյանը հայտարարել է, որ չի պատրաստվում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների Հայաստանը Ռուսաստանին կոնյակի հիմնական մատակարարն է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շտապ դիմել է Էմանուել Մակրոնին և Շառլ ՄիշելինԴարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ապագա․ ՊՆ (տեսանյութ) Ֆրանսիական դատարանը առգրավել է Պուտինի նախկին կնոջ վիլլան Պաշտոնապես սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքը Արմավիրի մարզում 2-ամյա երեխան սղարանից վայր է ընկել և մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել
Վազող տողեր

25 հոգի մի «ԳԱԶԵԼԻ» մեջ կտանե՞ն. տղաս տեսել է՝ շուռ են գալիս, գլուխը ձեռքերով պահել է. մանրամասներ՝ ողբերգական վթարից

Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենան 22-ից 25 ուղեւոր էր տեղափոխում, երբ ողբերգական ավտովթարը տեղի ունեցավ։ 5 մարդու կյանք խլած վթարը տեղի է ունեցել այսօր՝ վաղ առավոտյան։ 

Ավտոմեքենան դուրս է բերել ճանապարհի երթեւեկելի գոտուց աջ եւ կողաշրջվել։ Վարորդը տեղում մահացել է։ 

Վթարի հետեւանքով կան միջին, ծանր եւ ծայրահեղ ծանր վիրավորում ստացած ուղեւորներ։ Վիրավորների թիվը 17-ն է։ Տասը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, մյուսները՝ Թալինի հիվանդանոցում են։ 

NEWS.am-ի հետ զրույցում «Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանն ասաց, որ վիրավորների մոտ հիմնականում պոլիտրավմաներ են. «Տարբեր օրգան համակարգերի վնասվածքներ կան։ Ծայրահեղ ծանրի մոտ ներքին արյունահոսություններով ուղեկցվող են, որոնցից երկուսն այս պահին վիրահատվում են, հիմա կսկսվի նաեւ երրորդի վիրահատությունը»։ 

Վիրավորներից մեկի հարազատը՝ Հայարփի Մինասյանը, պատմում է, որ ուղեւորներից շատերն իրար ճանաչել են։ 

«Ինչ-որ գմփոց են լսել, գլխի վրա մի քանի անգամ շուռ են եկել ու ոչինչ չեն հիշում։ Գյումրիից գնում էին միրգ հավաքելու։ Շոկի մեջ ենք, բան չգիտենք։ Մեկի թեւն է կարած, դեմքն է վնասվել, մյուսի էլ ուսը, թեւը, վիզը։ Եկել ենք իրենց հետեւից, որ տուն տանենք»,- պատմեց նա։ 

Ըստ հարազատի՝ այդ աշխատանքը նրանց ապրելու միջոցն է եղել. «Գնում էին երկու կոպեկ փող աշխատեին, ստեղ ղեկավարություն չկա, որ գոնե իրենց հողում աշխատանք ունենան, այս վիճակում չհայտնվեն, գնան մահի դեմ»։ 

Մի վիրավորի հարազատն էլ պատմում է՝ երբ «ԳԱԶԵԼ»-ը կողաշրջվել է՝ բարեկամուհին իրեն դուրս է նետել պատուհանից։ 

«Կոտրվել է քիթը, տարբեր սալջարդեր ունի։ Նա վերջում նստած է եղել, երբ «Գազելն» անհավասարակշիռ է շարժվել ու թեքվել, իրեն դուրս է գցել միանգամից։ Սալջարդերն են շատ, ծնկներն ու ուսերն է վնասվել, բայց կենսական օրգանները չեն վնասվել»,- ասաց հարազատը։ 

Ուղեւորներից մեկը՝ 17-ամյա Գագիկ Հակոբյանը, տարբեր աստիճանի կոտրվածքներ է ստացել, մայրը պատմում է՝ առաջին անգամ էր գնում այդ աշխատանքին.

«Ընկերն աշխատում էր, ասաց՝ մամ, պարապ մնալու փոխարեն գնամ աշխատեմ, ասացի՝ Գագիկ գործ չունես, մի գնա, մամ գնամ աշխատեմ, առավոտ շուտ զանգեցին՝ «Գազելը» շուռ է եկել, հիվանդանոցում են։ Ամբողջը կոտրվածք է՝ վիզ, գլուխ, ողնաշար, ուս։ Արագություն է հավաքել, որ արագ անցնի ու շուռ է եկել։ 25 հոգի մի «Գազելի» մեջ է, բա կտանե՞ն ուղեւորին, «Գազել» է, ավտոբուս չէ»։

Վիրավորի մայրը պատմում է, որ իր տեղեկություններով՝ միայն 4 ուղեւոր «ԳԱԶԵԼ»-ի դիմացն են նստել. 

«Ասացի՝ վարորդն ո՞ւր է, ասացին՝ հենց տեղում մահացել է։ Երեխեքն էլ մեջից դուրս են թռել, աչքերը բացել են ու տեսել են՝ հողի վրա են։ Տեսել է, որ շուռ են գալիս, ասում է՝ մամ, գուխս ձեռքերիս դրեցի, պահեցի, սվիտրով փաթաթեցի վզիս, որ չկոտրվի։ Ասում է՝ աչքերս բացեցի, հողի վրա էի»։

Կաքավաձորի բնակիչների խոսքով՝ այդ հատվածում հաճախ են ավտովթարներ լինում, երբեմն մահվան ելքով։ Ճանապարհահատվածքը բավարար չափով կահավորված չէ. երթեւեկության կանոնների կարգավորում չկա։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված կանոնները խախտելու եւ լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելու հատկանիշներով։ Ըստ Քննչական կոմիտեի՝ այդ ճանապարհահատվածի շրջադարձային հատվածում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում չեն ապահովվել անվտանգության կանոնները։