Քիչ առաջ դուրս եկա Ոստիկանությունից, որտեղ հաղորդում ներկայացրեցի. Էմիլ Մարկոսյան
«Հաղորդումը (Հանցագործության միասին) ընդունված է»։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Էմիլ Մարկոսյանն ու պարզաբանել.
«Քիչ առաջ դուրս եկա Ոստիկանությունից, որտեղ հաղորդում ներկայացրեցի (հանցագործության մասին)։
Մասնավորապես՝ Դանիել Իոննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» պաշտոնական էջում զետեղված և ԳՈՎԱԶԴՎՈՂ սուտ ու ապատեղեկատվական գրառման տարածման և տեսանյութի վերաբերյալ, որում մարդկանց հորդորում են պատվաստվել, որպեսզի՝ մեջբերում եմ (Պատվաստվելով դուք դառնում եք վահան ոչ միայն ձեզ համար, այլև կանխում եք վարակի տարածումը՝ պաշտպանելով ձեր հարազատներին ու մտերիմներին)։
Պիտի նշեմ, որ տվյալ գովազդը չի համապատասխանում իրականությանը և անգամ հակասում է ՀՀ Առողջապահության նախարարության և նախարարի բազմաթիվ այն հայտարարություններին, որ պատվաստված մարդիկ շարունակում են մնալ վարակակիր և անգամ իրենք էլ վարակվում են COVID19-ով։
Ասեմ ավելին, անգամ Հայաստանում պատվաստումից հետո արձանագրվել է մարդկանց մահ և ոչ մի «ՎԱՀԱՆ» չի առաջանում պատվաստումից հետո, ուստի խնդրում եմ չհավատալ և շարունակեք պահպանել անվտանգության և կանխարգելման կանոնները, չհիմնվել նման էժանագին քարոզչությանը, որը կարող է բազմաթիվ մարդկանց համար կյանքի և առողջության համար վտանգավոր լինել, պատվաստումից հետո դուք ոչ մի կերպ պաշտպանված չե՛ք համավարակից և դիմացինին վարակելու հավանականությունիից, եղեք զգուշավոր ու մի հավատացեք սուտ ապահովագրված լինելու և ինչ-որ «Վահան» ունենալու առեղծվածի։
Դա տարածողները ամենայն հավանականությամբ ունեն այլ շահադիտական դրդապատճառներ կամ միտումնավոր փորձում են վնասել մեր կյանքն ու առողջությունը։
• Բոլոր մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ»: