Մամուլի շենքի դիմաց շղթայական ավտովթար է տեղի ունեցել. բուժօգնություն են ցույց տվել Մարալ Նաջարյանին. Aravot.am
Արշակունյաց պողոտայում՝ մամուլի շենքի դիմաց, այսօր՝ հոկտեմբերի 20–ին, իրար են բախվել երեք տրանսպորտային միջոցներ, այդ թվում մարդատար «ԳԱԶԵԼ»։ Այս մասին հաղորդում է Aravot.am-ը։
Վիրավորներ և զոհեր չկան:
Տեղում բժիշկները օգնություն են ցույց տվել քաղաքացու: Կայքի տեղեկություններով, բուժօգնություն են ցույց տվել վերջերս ադրբեջանական գերեվարումից փրկված Մարալ Նաջարյանին, որի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: