Խուան Կուադրադոն նոր պայմանագիր կստորագրի «Յուվենտուսի» հետ
Իտալական «Յուվենտուսի» կոլումբիացի ֆուտբոլիստ խուան Կուադրադոն նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ։
Այս մասին հայտնում է Goal.com-ը։ Նշվում է, որ Կոլումբիացու և ակումբի միջև պայմանագրի նախնական պայմանավորվածություն կա։ 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին։
Նրա ծառայություններով հետաքրքրված են մի շարք եվրոպական թոփ ակումբներ։