Ֆոնսեկա, Լեմպարդ, Ֆավր․ Ովքե՞ր կարող են գլխավորել «Նյուքասլը»
Արաբ միլիարդատերերի հայտնվելուց հետո անգլիական «Նյուքասլ» ակումբի սեփականատերերը շարունակում են թիմի նոր գլխավոր մարզչի փնտրտուքները։
Ինչպես նշում է Goal.com-ը՝ ակումբի ղեկավարները ցանկանում են գլխավոր մարզչի հավանական թեկնածուների անունները կրճատել և հասցնել 3-ի։
Ընդգծենք, որ թիմի մարզչի անունների ցանկում են հայտնվել Ուեյն Ռունիի, Ֆրենկ Լեմպարդի, Էդդի Հաուի, Պաոլո Ֆոնսեկայի, Լուսիեն Ֆավրի անունները։