Զիդանը կարող է ստանձնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ում դժգոհ են թիմի մարզիչ Օլե Գուննար Սուլշերից և արդեն հիմա ակումբում փնտրում են նոր գլխավոր մարզիչ։
Ինչպես նշում է Goal.com-ը՝ թիմում դիտարկում են Զինեդին Զիդանի տարբերակը։ Նշվում է նաև, որ հավաքականներով պայմանավորված հոկտեմբերյան դադարին արդեն իսկ թիմի ղեկավար կազմը քննարկել է Զիդանին բերելու հարցը։
Հավելենք, որ ֆրանսիացի մասնագետն այս պահի առանց ակումբի է։