Ի՞նչ է ստացվում` մարդ պետք է այնքան սպասի, հասնի մեռնելու աստիճանի, որպեսզի նոր պետության հաշվին թեստավորվի, հա՞...Պետրոսյանց
Արթուր Պետրոսյանցը գրում է.
«Ասեցի չասեմ միևնույնն է բոլորը գիտեն, բայց թե սեփական օրինակով ավելի դիպուկ է։
Երեկ դիմեցի տեղամասային բժշկական հաստատություն, որպեսզի թեստ հանձնեմ, անվճար թեստ հանձնելու մասին է խոսքը, այսինքն պետության հաշվին, քանի որ ունեմ որոշակի ախտանիշներ նմանվող քովիդին, և նշում եմ, որ հանդիսանում եմ կոնտակտավոր և արդեն մի քանի օր է տառապում եմ։
Ի պատասխան հայտնում են, որ չենք կարող ձեզ թեստավորել, քանի որ թեստավորման համար անհրաժեշտ է որ ունենաք 39 աստիճան ջերմություն կամ թոքերը ախտահարված լինեն, այսինքն թոքաբորբ լինեք։
Ինչ է ստացվում` մարդ պետք է այնքան սպասի, որ հասնի մեռնելու աստիճանի, որպեսզի նոր պետության հաշվին թեստավորվի հա, ինչպես ասում են էլ ինչներիս է պետք կարմիր ձուն զատիկից հետո։ Այսպես է քայլեր ձեռնարկում մեր պետությունը ի դեմս առողջապահության նախարարության, առողջապահության համակարգով հանդերձ։
Ինչ հետևություն այս միջադեպից, ստացվում է որ չունենք նախականխման և կանխման ուղղված միջոցառումների ծրագիր, ունենք միայն հետևանքների վերացման, իսկ դա ինչպես ոլորտի մասնագետները կվկայեն, ամենավատագույն միջոցն է հանդիսանում քովիդի դեմն առնելու հարցում, եթե կարելի է հետևանքների վերացումը համարել քովիդի դեմն առնելու միջոց։
Դե հիմա ինքներդ համոզվեք, որ մենք բոլորս ընդամենը մատերյալ ենք փող աշխատելու գլոբալ բիզնեսի քսակը լցնելու և այս իշխանությունների փայաբաժինները ապահովելու համար։ Ես եկա այն համոզման, որ Առողջապահության համակարգը թքած ունի իմ կյանքի և առողջության վրա նույնիսկ համաճարակի պայմաններում»։