«Միլան»-ը նոր պայմանագիր է առաջարկել Տեո Էրնանդեսին
Իտալական «Միլան»-ը նոր պայմանագիր է առաջարկել թիմի ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը, որը ստորագրելու դեպքում պաշտպանի աշխատավարձը տարեկան կդառնա 4 միլիոն եվրո։
Ընդգծենք, որ Տեոյի լավ մրցելույթներն արդեն հիմա գրավել են եվրոպական թոփ ակումբներին։ Պայմանագրի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։