Մաուրո Իկարդիի համար կպայքարեն եվրոպական 3 թոփ ակումբներ
«ՊՍԺ»-ի հարձակվող Մաուրո Իկարդին առաջիկա տրանսֆերային պատուհանին կհանվի վաճառքի։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Աղբյուրը նշում է, որ Իկարդիի համար կպայքարեն «Միլան»-ը, «Յուվենտուս»-ը և «Տոտենհեմ»-ը։
Ընդգծենք, որ Իկարդին երկար տարիներ հանդես է եկել իտալական «Ինտեր»-ում և շատ հավանական է, որ արգենտինացի հարձակվողը ցանկանա կարիերան շարունակել հենց իտալիայի առաջնությունում։