Բլինքենն ու ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հարցեր
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի երեքշաբթի հրապարակած գրավոր հայտարարության մեջ:
«Բլինկենն ընդգծել է Միացյալ Նահանգների հզոր աջակցությունը ՄԱԳԱՏԷ -ի միջուկային զենքի չտարածման գլոբալ առաքելությանը, այդ թվում` Իրանում: Պետքարտուղարը խորհրդակցություններ է անցկացրել գլխավոր տնօրենի հետ՝ կապված միջուկային գործունեության վերահսկման իր պարտավորությունների կատարման, այս ոլորտում սադրանքների դադարեցման և դիվանագիտության վերադառնալու անհրաժեշտության հետ, որին, ըստ իրանական իշխանությունների, ձգտում է պաշտոնական Թեհրանը»,- ասել է դիվանագետը:
Գրոսին ավելի վաղ թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր, որ բանակցություններ կվարի Բլինկենի հետ՝ իրանական միջուկային գործարքի, կլիմայի փոփոխության, միջուկային անվտանգության և այլ հարցերով: