Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երևան-Սևան մայրուղին (տեսանյութ)
Ձկնորսները փակել են Երեւան-Սևան մայրուղին, որոնք բողոքում են ձկնորսության արգելքի դեմ:
Ակցիայի մասնակիցներից մեկը պարզաբանեց, թե ինչ իրավիճում են այսօր. «Շրջակա միջավայրի նախարարությունը որոշել է արդյունագործական ձկնորսություն թույլ տալ. ապրիլից սեպտեմբեր տվել են 250 տոննա ձկան պաշարի որսի թույլտվություն: Լճում աշխատում է մոտավորապես հազար մոտորանավակ: Եթե հաշվում ես, ապրիլից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում թույլ է տրվում յուրաքանչյուր մոտորանավակ որսա 250 կգ ձուկ: Դա օրական անում է 1,5 կգ, որը 3-4 ձուկ է: Սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ը էլի լրացուցիչ թույլ են տվել եւս 100 տոննա ձուկ որսալ, այսինքն յուրաքանչյուր մոտորանավակին 10 կգ լրացուցիչ ձուկ»:
Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում: